Այս պահին Թբիլիսիում, Լիլոյի տոնավաճառում թեստավորվում են առևտրականները
Լիլոյի տոնավաճառում կորոնավիրուսի թեստավորման նպատակով ընթանում է առևտրականների հետազոտությունը: «PCR» թեստավորում է անցնում 400-500 անձ և առաջին հերթին կհետազոտվեն նրանք, ովքեր անմիջական շփում են ունեցել վարակված առևտրականի հետ:
Շուկան ստուգում են նաև աշխատանքային տեսչության ներկայացուցիչները:
Բացի այդ, տոնավաճառ մուտք գործող յուրաքանչյուր անձ անցնում է ջերմաչափում, ձեռքի ախտահանում և պարտադիր է կրել շնչադիմակ:
Այսօր, Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 19 մարդու մոտ, նրանցից 8-ը Լիլոյի տոնավաճառի աշխատակից է: