Այս պահին Ռուսթավելիի պողոտայում հանգիստ է, երթեւեկությունը վերականգնված է
Այս պահին Ռուսթավելիի պողոտայում հանգիստ է, երթեւեկությունը վերականգնված է

Այս պահին Ռուսթավելիի պողոտայում հանգիստ է: Երթևեկությունը վերականգնվել է։

Համապատասխան ծառայության ներկայացուցիչներն արդեն մաքրել են տարածքը։

Խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքը շարունակվում էր մինչև ուշ գիշեր։ Ցուցարարները դեմ են արտահայտվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմանը և պահանջում են հետ կանչել օրենքի նախագիծը։

Իրավապահները ցրել են ցուցարարներին ջրցան մեքենաների, պղպեղի սփրեյի և արցունքաբեր գազի միջոցով։

Ըստ առկա տեղեկությունների՝ ոստիկանությունը ձերբակալել է ցույցի մոտ 50 մասնակցի։

Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսթավելիի պողոտայում հավաքվածները գերատեսչության աշխատակիցների դեմ օգտագործել են տարբեր առարկաներ, այդ թվում՝ հրկիզվող սարքեր։