Այս պահին ընթանում է Մամուկա Խազարաձեի և Գիորգի Գախարիայի հանդիպումը
Այս պահին ընթանում է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեի եւ «Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիայի հանդիպումը։ Հանդիպումն անցկացվում է հյուրանոցներից մեկում։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մամուկա Խազարաձեի և Գիորգի Գախարիայի կուսակցություններին կոչ է արել միավորվել և հայտարարել, որ սեպտեմբերի 17-ին կհրավիրի Օրբելիանիների պալատ խորհրդակցությունների համար։
Բացի այդ, Մամուկա Խազարաձեն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատրաստ է ցանկացած պահի անձամբ հանդիպել Գիորգի Գախարիայի հետ, և միայն դրանից հետո կհանդիպեն նախագահին։
Միաժամանակ «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան գրել է, որ Սալոմե Զուրաբիշվիլիին խնդրել է նախագահականում մի քանի ժամով հետաձգել Մամուկա Խազարաձեի հետ հանդիպումը, ինչին Զուրաբիշվիլին համաձայնել է։ Գիորգի Գախարիան պարզաբանել է, որ Օրբելիանների պալատում հանդիպումը հետաձգվել է մինչև ժամը 18:00-ն։