Այս պահին առկա տեղեկատվության համաձայն՝ Շովիում աղետի գոտում գտնվող բոլոր մարդիկ կապի մեջ են
Այս պահին առկա տեղեկատվության համաձայն՝ Շովիում աղետի գոտում գտնվող բոլոր մարդիկ կապի մեջ են։
Շովիում այսօր սողանք է տեղի ունեցել: Առկա տեղեկությունների համաձայն՝ աղետի էպիկենտրոնում եղել է մոտ 15 մարդ, որոնց թվում տուժածներ չկան։
Վրաստանի ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ աղետի գոտուց արդեն տարհանվել է 12 քաղաքացի, որոնցից հինգը երեխաներ են։
ՆԳՆ-ից հայտնում են, որ շարունակվում են ակտիվ փրկարարական աշխատանքները։