Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 496 դեպք, այդ թվում ապաքինվել՝ 149-ը
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ վեբկայքում:
Ըստ այդմ, Վրաստանում մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսի 496 դեպք: Այդ թվում ապաքինվել է 149 քաղաքացի:
Այնուամենայնիվ, երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է վեց պացիենտ:
Վրաստանի երեք քաղաքացի արտասահմանից տեղափոխվել է բուժօգնություն ստանալու համար:
4833 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, իսկ հիվանդանոցում, ստացիոնար հսկողության տակ է գտնվում է 571 մարդ: