Այս դժվար պահին Վրաստանը կանգնած է Թուրքիայի կողքին. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնում Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին:
Ինչպես նախագահը գրում է իր թվիթերում, այս դժվարին պահին Վրաստանը կանգնած է Թուրքիայի բնակչության կողքին:
«Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը մեծ ողբերգություն է: Վրաստանը այս դժվարին պահին Վրաստանը կանգնած է Թուրքիայի բնակչության կողքին: Ես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և մաղթում փրկարարներին հստակություն»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Վերջին տվյալներով, հունվարի 24-ին, Թուրքիայի արևելքում տեղի ունեցած 6,8 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվերի թիվը հասել է 29-ի: