Այրվածքների կենտրոնի վիրաբույժ - 23 պացիենտ մեզ դիմել է պիրոտեխնիկայով այրվածքներ ստանալու հետևանքով
Ըստ այրվածքների կենտրոնի վիրաբույժ Մերաբ Ջանջղավայի՝ Ամանորի օրը պիրոտեխնիկայով այրվածքների պատճառով կենտրոն է դիմել 23 մարդ:
Նրա խոսքով, հիվանդներն այրվածքներ ունեն հիմնականում ձեռքերին ու դեմքին:
«Պիրոտեխնիկական սարքերի պայթյունից առաջացած այրվածքներով մեր կլինիկա են դիմել 23 հիվանդներ, նրանցից երկուսը գտնվում են հիվանդանոցում, նրանց տարիքը վեցից ինը տարեկան է: Մնացած հիվանդները շարունակում են ամբուլատոր բուժումը: Երկրորդից երրորդ աստիճանի վնասվածքներն առավել հաճախ հանդիպում են մատների, դաստակների և դեմքի վրա: Անդամահատումը դեռ չի եղել, հուսանք, դա մեզ անհրաժեշտ չի լինի:
Պիրոտեխնիկան բավականին բարդ և լուրջ վնասվածքներ է առաջացնում, ինչը կարող է հետք թողնել ողջ կյանքի ընթացքում», – ասաց Մերաբ Ջանջղավան: