«Այպլյուս» ընկերությունը բժշկական դիմակներ է հանձնել շտապօգնության կենտրոնին
«ԱՅՊԼՅՈՒՍ» ընկերոըթունը բժշկական դիմակներ է տրամադրել Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնին անվարձահատույց,- Վրաստանի օկուպացված տարածքների, աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարարությունը տարածում է տեղեկատվությունը։
Ըստ նրանց, դիմակները հանձնելու են շտապօգնության աշխատակիցներին:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընկերությանը՝ սոցիալական բարձր պատասխանատվության համար: Կարծում եմ, որ շտապօգնության բուժանձնակազմի աջակցությունը «Կովիդ -19» -ի դեմ պայքարում, այժմ խիստ կարևոր է», – ասում է Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ կառավարման կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Տորուան:
Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, կորոնավիրուսի դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումներին, Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի անձնակազմը լիովին ապահովված է անհատական պաշտպանության միջոցներով: