Այովա նահանգի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է
Այովա նահանգի Փերի քաղաքի հանրային դպրոցում հրաձգության հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։
Ըստ «CNN»-ի՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 7:37-ին՝ դպրոցը սկսելուց առաջ։
Համաձայն տարածված տեղեկությունների՝ հարձակվողը մահացել է, և այս փուլում այլևս վտանգ չկա։