Այն թիմի հետ, որը աջակցում է Նինիա Կակաբաձեի թեկնածությանը, ես չեմ կարող աշխատել. Գեդևան Փոփխաձե
Այն թիմի հետ, որը աջակցում է Նինիա Կակաբաձեի թեկնածությանը, ես չեմ կարող աշխատել. Գեդևան Փոփխաձե

Պատգամավոր Գեդևան Փոփխաձեն պատրաստվում է հեռանալ խորհրդարանային պաշտոնից և «Վրացական երազանք» կուսակցությունից»:

Սեփական քաղաքական որոշման մասին պատգամավորը զրուցել է առաջին ալիքի հետ:

Նրա խոսքերով, նշված որոշումը ընդունել է իշխող թիմի կողմից Նինիա Կակաբաձեի թեկնածությանը աջակցելուց հետո:

«Իմ որոշումը հստակ է: Դա անընդունելի էր և «Վրացական երազանքը» չպետք է ընդուներ նման որոշում: Խորհրդարանը չպետք է աջակցեր Նինիա Կակաբաձեի թեկնածությանը, քանզի այն արժեքները, որոնց համաձայն ապրում էր այդ մարդը, ուղիղ կապ ունի այն ամենի հետ, որի պատճառով բնակչությունը ասել է ոչ նախկին իշխանություններին և 2012 թվականին աջակցել  մեզ: Գտնում եմ, որ այն թիմի հետ, որը աջակցում է այդ անձնավորության թեկնածությանը, ես չեմ կարող աշխատել և հնարավոր է մոտ օրերս ընդունեմ որոշում կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ: Գտնում եմ Կակաբաձեին աջակցելը ինձ համար հիմք է, որ լքեմ մեծամասնությունը: Չեմ թաքցնում, զայրացած եմ»,-հայտարարել է Փոփխաձեն:

Նինիա Կակաբաձեին աջակցել են հետևյալ պատգամավորները՝ Իրակլի Բերաիա, Իրակլի (Դաչի) Բերաիա- Անզոր Բոլքվաձե, Գիգա Բուկիա, Էլգուջա Գոցիրիձե, Գոգա Գուլորդավա, Ցոտնե Զուրաբիանի, Էդիշեր Թոլորաիա, Ռատի Յոնաթամաշվիլի, Պաատա Կվիժինաձե, Սոփիո Կիլաձե, Իրակլի Կոբախիձե, Կախաբեր Կուճավա, Դավիթ Մաթիկաշվիլի, Յոսեբ Մակրախիձե, Գենադի Մարգվելաշվիլի, Էնձելա Մաճավարիանի, Գոգի Մեշվելիանի, Գրիգոլ Միքելաձե, Հենզել Մկոյան, Դմիտրի Ձիձիգուրի, Նինո Ծիլոսանի, Գիորգի Խատիձե, Զազա Խուցիշվիլի, Մարիամ Ջաշի: