Այն ինչ տեղի է ունենում, կոչվում է պետական ինստիտուտների շտուրմ (տեսանյութ)
Այն ինչ տեղի է ունենում, կոչվում է պետական ինստիտուտների շտուրմ,-այս մասին ներքին գործերի նախարար, Գիորգի Գախարիան խորհրդարանի շենքում ասել է լրագրողներին:
«Առաջին հերթին , յուրաքանչյուր քաղաքացու, ով այս պահին կանգնած է հրապարակում և հնարավոր է արտահայտում է արդար բողոք, կոչ ենք անում միանշանակ ենթարկվել ոստիկանության պահանջը: Այն ինչ տեղի է ունենում, դա կոչվում է պետական ինստիտուտների շտուրմ»,-հայտարարել է ներքին գործերի նախարարը:
Գիորգի Գախարիան օրենսդրական մարմին է գնացել մի քանի րոպե առաջ: Մինչ այդ պաշտոնական հայտարարություն է տարածել ներքին գործերի նախարարությունը: