Այն ինչ այսօր կատարվում է «Օմեգայի» նկատմամբ չի կարող անվանել գրոհ, գրոհը այն էր, ինչ տեղի ունեցավ 2004 թվականին. Նատո Չխեիձե
Այն ինչ այսօր կատարվում է «Օմեգայի» նկատմամբ չի կարող անվանել գրոհ, գրոհը այն էր, ինչ տեղի ունեցավ 2004 թվականին. Նատո Չխեիձե

«Հայրենասերներ» խորհրդարանական խմբակցության անդամ, Նատո Չխեիձեն արձագանքել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությանը և նշել, որ մամուլի միջոցով շանտաժի որևէ փորձ բացառվում է:

Ինչպես լրագրողներին ասել է Չխեիձեն «Իբերիան» անկախ և ազատ հեռուստատեսություն է, որը լուրերը լուսաբանում է փաստերին հիմնվելով:

Նրա խոսքերով «Օմեգա» խմբի շուրջ զարգացող իրադարձությունների մասին լրատվություն ունեն ինչպես խորհրդարանի բնագավառային տնտեսության կոմիտեում, այնպես էլ կառավարությունում և դատարանում:

Պատգամավորը նշում է, որ այն ինչ այսօր կատարվում է «Օմեգայի» նկատմամբ չի կարող անվանել գրոհ:

«Շանտաժը դա անթույլատրելի է, Իբերիան և այլ հեռուստատեսությունները անկախ են և ոչ մի քաղաքական կամ տնտեսական ազդեցության տակ չեն գտնվում: Մամուլը իր գործն ունի, կառավարությունը և խորհրդարանը իրենը: Գրոհը այն էր, ինչ տեղի ունեցավ 2004 թվականին»,-ասել է Չխեիձեն:

Նշենք, որ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօրվա կառավարության նիստին արձագանքել էր մամուլի վրա ճնշում գործադրելու մեղադրանքներին:

«Ցանկանում եմ արձագանքել այս անհիմն մեղադրանքներին, որոնք վերաբերում են մամուլի վրա ճնշմանը: Հստակ նշում եմ, որ մեր իշխանության կառավարման ժամանակաշրջանում նման մեղադրանքները անհիմն են: Այն դեպքում, երբ նոր հեռուստատեսություն գրանցելու և գործի դնելու համար հարկավոր է մի քանի օր, մենք չենք կարող ընդունել նման մեղադրանքներ»,-ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Հիշեցնենք, երեկ  «Իբերիա» հեռուստատեսության լրատվական ծառայության ղեկավարը լրագրողների անունից տարածել էր հատուկ հայտարարություն, որտեղ ասված էր, որ «Իբերիա» հեռուստատեսության գլխավոր հովանավորը՝ «Օմեգա» ընկերությունը կանգնած է լուրջ հիմնախնդիրների առջև: