Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախկին նախագահը Վիկտոր Օրբանին անվանեց Թուրքիայի ղեկավար, Հունգարիայի վարչապետը Թրամփի անունից գլխարկ ստացավ
Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախկին նախագահը Վիկտոր Օրբանին անվանեց Թուրքիայի ղեկավար, Հունգարիայի վարչապետը Թրամփի անունից գլխարկ ստացավ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նվեր է ստացել Դոնալդ Թրամփի անունը կրող գլխարկը։ Վիկտոր Օրբանը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախկին նախագահին սոցցանցում ցուցաբերած աջակցության համար։

«Տեսեք, թե ինչ է եկել այսօր փոստով: Շնորհակալություն աջակցության համար, Դոնալդ Թրամփ»,- գրել է Հունգարիայի վարչապետը։

Նշենք, որ Վիկտոր Օրբանը գլխարկը նվեր է ստացել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իր ելույթի ժամանակ սխալմամբ նրան անվանել է Թուրքիայի ղեկավար։

«Մի մարդ կա՝ Վիկտոր Օրբան, որևէ մեկը նրա մասին լսե՞լ է։ Նա, հավանաբար, աշխարհի ամենահզոր առաջնորդներից մեկն է: Նա Թուրքիայի առաջնորդն է»,- ասել է Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Նյու Հեմփշիրում իր կողմնակիցների առջեւ ելույթի ժամանակ։