Այն անձինք, որոնց ինքնամեկուսացման ժամկետը 7-8 օր էր, աշխատավայրում հիվանդանոցային թերթիկի փոխարեն կարող են ներկայացնել դրական թեստի արդյունքը
Այն անձինք, որոնց ինքնամեկուսացման ժամկետը 7-8 օր էր, աշխատավայրում հիվանդանոցային թերթիկի փոխարեն կարող են ներկայացնել դրական թեստի արդյունքը

Վարակվածները, որոնց ինքնամեկուսացման ժամկետը 7-8 օր է, աշխատանքի վայրում հիվանդանոցային թերթիկի փոխարեն կարող են ներկայացնել արագ կամ ՊՇՌ թեստի դրական պատասխանը։ Տեղեկությունը տարածում է Բռնի տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը

«COVID-19-ով հիվանդները, ում պետք չի եղել երկարատև բժշկական հսկողություն և որոնց մեկուսացման ժամկետը սահմանվել է 7-8 օրով, կարող են աշխատանքի վայրում հիվանդանոցային թերթիկի փոխարեն ներկայացնել արագ կամ ՊՇՌ թեստի դրական արդյունքը։ Այս վկայականը հիվանդը կարող է տպել լաբորատոր ծառայություններ մատուցող հաստատությունում (որտեղ անցկացվել է թեստը), և դա հնարավոր է նաև Georgia E-health հավելվածից։

Գործող օրենսդրության համաձայն՝ նշված տեղեկանքը ներկայացնելու դեպքում մինչև ընթացիկ տարվա փետրվարի 4-ը վարակված անձանց համար անաշխատունակության ժամկետը ութ օրացուցային օր է, իսկ փետրվարի 4-ից հետո՝ յոթ։

Բացառություն են կազմում ռազմավարական հաստատությունների (բժշկական և հանրակրթական հաստատություններ, Ներքին գործերի, Արդարադատության, Պաշտպանության, Ֆինանսների նախարարություններ, Դատախազություն, Անվտանգության ծառայություն) աշխատակիցները, թեստի դրական արդյունքը ներկայացնելիս, նրանց անաշխատունակության ժամկետը սահմանվում է կարանտինի և ինքնամեկուսացման նոր կարգի համաձայն: Բացի այդ չի գերազանցում 7 օրը»,- ասված է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

Գերատեսչության հաղորդմամբ, փոփոխությունն արդեն ուժի մեջ է մտել և վերաբերում է մասնավոր կամ պետական ​​հատվածում աշխատող ցանկացած անձի։