Այլևս չեմ շարունակելու Խադայի կիրճում Սմիթերի ընտանիքի սպանության գործով մեղադրյալ Մալխազ Կոբաուրիի պաշտպանությունը. Փաստաբան Դավիթ Գիրգվլիանի
Փաստաբան Դավիթ Գիրգվլիանին այլևս չի պաշտպանելու Խադայի կիրճում Սմիթերի ընտանիքի սպանության գործով մեղադրյալ Մալխազ Կոբաուրիի հետաքրքրությունները: Այս մասին փաստաբանը հայտնել է առաջին ալիքին:
Հավանաբար փաստաբանը այս որոշումը ընդունել է այն բանից հետո, ինչ մամուլում տարածվել է փորձաքննության եզրահանգումը, որի համաձայն մեղադրյալ Մալխազ Կոբաուրին սեռական հարաբերություններ է ունեցել Լոռա Սմիթի հետ, իսկ փոքրահասակ երեխային սպանել է մոտիկից:
«Հասարակության առջև ես պարտավոր եմ անել հետևյալ հայտարարությունը:
Խադայի կիրճում տեղի ունեցած ողբերգության գործով ես պաշտպանում էի մեղադրյալ Մալխազ Կոբաուրիի հետաքրքրությունները:
Այս գործին ներգրավվել եմ, որ պարզեմ ճշմարտությունը, քանզի երբևիցե չեմ քաշվել պայքարել համակարգի դեմ, մշտապես պայքարել եմ և պայքարելու եմ արդարության համար, սակայն, ինչ վերաբերում է Խադայի կիրճում տեղի ունեցած ողբերգությանը, ես որպես ազատ մասնագիտության ներկայացուցիչ փաստաբան, գտնում եմ, որ նշված գործը պետք է շարունակվի առանց իմ մասնակցության:
Ես այլևս չեմ շարունակում այս գործի վարույթը, սակայն մնում եմ իմ մասնագիտության և արդարության հավատարիմը»,-հայտարարել է Դավիթ Գիրգվլիանին:
Հեղինակ -
Edgar Barsegyan