Այաթոլլահ Ալի Խամենեիին հուղարկավորել են Մաշհադում՝ Իմամ Ռեզայի սուրբ դամբարանում

10:04, 10.07.2026

Այաթոլլահ Ալի Խամենեիին հուղարկավորել են Մաշհադում՝ Իմամ Ռեզայի սուրբ դամբարանում։

Հուղարկավորությունից առաջ վերջին աղոթքը կատարել է Խամենեիի ավագ որդին՝ Մուստաֆա Խամենեին։ Արարողությանը ներկա են եղել նաև նրա մյուս որդիները՝ Մեյսամը և Մասուդը։

Հատկանշական է, որ Այաթոլլահ Ալի Խամենեիի որդին և ներկայիս հոգևոր առաջնորդը՝ Մոջթաբա Խամենեին, հրապարակավ չի հայտնվել։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գերագույն առաջնորդի հուղարկավորությունը եղել է «համաշխարհային պատմության մեջ ամենամասշտաբայինը»։ Ինչպես հաղորդում են իրանական աղբյուրները, երկրի վախճանված գերագույն առաջնորդի հուղարկավորությանը մասնակցել է ավելի քան 40 միլիոն մարդ։

«Reuters»-ը գրում է, որ հավաքվածների մի մասի ձեռքին եղել են պաստառներ՝ «Մենք կսպանենք Թրամփին» գրությամբ։

Այաթոլլահ Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը տևել է վեց օր, և դրան մասնակցել են 100 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետությունների ղեկավարներ, խորհրդարանների նախագահներ, արտաքին գործերի նախարարներ և կառավարությունների հատուկ ներկայացուցիչներ։

Նմանատիպ