Այաթոլլահ Ալի Խամենեիի խորհրդական. Իրանը պատրաստ է ուրանի հարստացման մակարդակը 60%-ից իջեցնել մինչև 20%
Այաթոլլահ Ալի Խամենեիի խորհրդական. Իրանը պատրաստ է ուրանի հարստացման մակարդակը 60%-ից իջեցնել մինչև 20%

Իրանը պատրաստ է նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը, – այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին։

Նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստակամություն է հայտնում ուրանի հարստացման մակարդակը նվազեցնել 60 տոկոսից մինչև 20 տոկոս։

Շամխանին նաև նշել է, որ ԱՄՆ-ի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի դեպքում Իսրայելը կդառնա Իրանի օրինական թիրախ, և արձագանքի մասշտաբը կախված կլինի հակառակ կողմի գործողություններից և քայլերից։