Այաթոլլահ Ալի Խամենեիի համաձայնության դեպքում առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբարիան ժամանակավորապես կնշանակվի Իրանի նախագահի պաշտոնում
Այաթոլլահ Ալի Խամենեիի համաձայնության դեպքում առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբարիան ժամանակավորապես կնշանակվի Իրանի նախագահի պաշտոնում

Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի համաձայնության դեպքում Իբրահիմ Ռայիսիի փոխարեն ժամանակավոր նախագահ կնշանակվի Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբարիան։ Այս մասին տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Մոհամմադ Մոհբերիան պաշտոնը կզբաղեցնի երկու ամիս։ Իրանի սահմանադրության համաձայն՝ նախագահական ընտրությունները կանցկացվեն առաջիկա 50 օրվա ընթացքում։

Իրանի քաղաքական կառուցվածքը հետեւյալն է՝ պետության ղեկավարը Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին է, իսկ կառավարության ղեկավարը՝ երկրի նախագահը։

Իրանական լրատվամիջոցները հաստատում են նախագահ Իբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի մահը։

Ըստ լրատվամիջոցի՝ ուղղաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։ Բացի նախագահից, ուղղաթիռում եղել է ութ մարդ, այդ թվում՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը։