Այաթոլլա Ալի Խամենեին տարածաշրջանային լարվածության մեջ մեղադրել է ԱՄՆ-ին և որոշ եվրոպական երկրներին
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մեղադրել է ԱՄՆ-ին և որոշ եվրոպական երկրներին տարածաշրջանային լարվածության և պատերազմների համար։ Այս մասին տեղեկություն է տարածում «BBC»-ն։
Ըստ Խամենեիի, ԱՄՆ-ը և եվրոպական որոշ երկրներ ստում են, երբ պնդում են, որ խաղաղություն և հանգստություն կբերեն տարածաշրջանին։ Իրանի հոգեւոր առաջնորդի խոսքով՝ դրանք պետք է անհետանան տարածաշրջանից, որպեսզի երկրները կարողանան խաղաղ ապրել։
Իրանի հոգեւոր առաջնորդն ասել է, որ սգում է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի մահը։ Համաձայն տարածված տեղեկությունների՝ այաթոլլա Ալի Խամենեին անձամբ է պատվիրել հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից Իսրայելի վրա իրականացված հրթիռային հարձակումը։