Ախոնդրոպլազիայով տառապող երեխաների ծնողները երթ են կազմակերպել: Հանրահավաքի մասնակիցները երթը սկսել են կառավարության աշխատակազմի շենքի մոտից և շարժվել դեպի Ռուսթավելի պողոտա։
Ակցիայի մասնակիցների պահանջն է ներկրել ախոնդրոպլազիայով տառապող երեխաների համար անհրաժեշտ՝ «Վոսորիտիդ» դեղամիջոցը, իսկ դեղորայքը ֆինանսավորել պետությունից։
Ախոնդրոպլազիայով տառապող երեխաների ծնողներն արդեն հինգերորդ օրն է ակցիա են իրականացնում կառավարության աշխատակազմի մոտ։
Ծնողների հանրահավաքին համերաշխություն դրսևորելու համար միացել են տարբեր ոլորտների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։