Ախոնդրոպլազիա ախտորոշված երեխաների ծնողները դադարեցնում են բողոքի ցույցերը
Ախոնդրոպլազիա ախտորոշված երեխաների ծնողները դադարեցնում են բողոքի ցույցերը:
Ըստ ծնողների՝ որոշումը կայացրել են առողջապահության նախարարությունում հերթական հանդիպումից հետո։
Հազվագյուտ հիվանդությունների խնդրով աշխատող համակարգող խորհրդի հերթական նիստից հետո ծնողներից Սալոմե Գաբելաշվիլին լրագրողներին ասաց, որ իրենք լսել են «Վոսորիտիդ» դեղամիջոցի հետ կապված արձանագրության կոնկրետ պատասխանը, ըստ որի ուղեցույցը կլինի պատրաստ կլինի մայիսի վերջին։
Ծնողների խոսքով՝ Առողջապահության նախարարության հետ իրենք կներգրավվեն խնդրի հետ կապված գործընթացում։
Ախոնդրոպլազիա ախտորոշմամբ երեխաների ծնողները ակցիաներ էին անցկացնում ապրիլի սկզբից։ Նրանք պահանջում են ախոնդրոպլազիայի «Վոսորիտիդ» դեղամիջոցի ներմուծումը Վրաստան և բուժման ֆինանսավորումը պետության կողմից։