«Ախմետելիի թատրոն» և «Սարաջիշվիլի» մետրոյի կայարաններում գնացքների շարժը վերականգնվել է
«Ախմետելիի թատրոն» և «Սարաջիշվիլի» մետրոյի կայարաններում գնացքների շարժը վերականգնվել է

Մետրոյի «Ախմետելի թատրոն» և «Սարաջիշվիլի» կայարաններում գնացքների շարժը վերականգնվել է,- այս մասին հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Նրանց փոխանցմամբ, անսարքությունը վերացվել է, և մետրոյի կայարաններն անխափան սպասարկում են ուղևորներին։

Հիշեցնենք, որ մետրոյի նշված կայարանները տեխնիկական անսարքության պատճառով ժամանակավորապես չէին կարողանում սպասարկել ուղեւորներին։