Ախմետայի մունիցիպալիտետում դիտավորությամբ սպանության դեպքի համար մեղադրանք է առաջադրվել մեկ անձի
Վրաստանի դատախազությունը մեղադրական եզրակացություն է ներկայացրել մեկ անձի նկատմամբ՝ Ախմետայի մունիցիպալիտետում տեղի ունեցած դիտավորյալ սպանության համար։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի դատախազությունը։
«ՆԳՆ-ի կատարած հետաքննությամբ պարզվել է, որ ապրիլի 20-ին Ախմետայի մունիցիպալիտետի Չեշո գյուղում մեղադրյալը փոխադարձ կոնֆլիկտի հիմքով որսորդական հրացանից կրակոցից վիրավորել է համագյուղացուն։ Ստացած վնասվածքների հետեւանքով տղամարդը տեղում մահացել է։
Իրավապահները նույն օրը ձերբակալել են հանցագործություն կատարած անձին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (դիտավորյալ սպանություն), որը նախատեսում է 10-ից 15 տարվա ազատազրկում։ Դատախազությունն արդեն դիմել է Թելավիի շրջանային դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությամբ»,- ասված է հրապարակված տեղեկատվության մեջ։