Ախմետայի մունիցիպալիտետի գյուղերում կարկտից տուժած բնակչությունը վնասված խաղողը նվազագույն ծախսերով կհանձնեն տեղում
Ախմետայի մունիցիպալիտետի գյուղերում կարկտից տուժած բնակչությունը վնասված խաղողը նվազագույն ծախսերով կհանձնեն տեղում,-այս մասին Թելավի այցելության ժամանակ հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին:
«Երեկ տեղի ունեցած աղետից հետո ստեղծված շտաբը մշտական կապի մեջ է ընկերությունների հետ, որոնք պատրաստում են սպիրտ: Բնակչությունը չի ունենալու խաղողը հանձնելու հիմնախնդիր»,-ասել է Դավիթաշվիլին:
Նրա խոսքերով շտաբը աշխատում է արտակարգ ռեժիմով, որը ապահովելու է կապը ֆերմերների և ընկերությունների միջև:
Բացի այդ, նախարարը կոչ է արել ֆերմերներին ոգտվել ագրոապահովագրությունից:
Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է նաև տուժած բնակչությանը:
Երեկ մայրաքաղաքում և Կախեթիի շրջանում վատ եղանակները ստեղծել են հիմնախնդիրներ: Կոնկրետ, Ախմետայի շրջանի Քիստաուրի, Ախաշան և Մատանում ամբողջոթյամբ վնասվել են խաղողի այգիները:
Հեղինակ -
Edgar Barsegyan