Axios. Մոսադի տնօրենը Վաշինգտոնում է՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ Իրանի հարցով բանակցություններ վարելու համար
«Մոսադի» տնօրեն Ռոման Գոֆմանը Վաշինգտոնում է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Իրանի հարցով բանակցություններ վարելու համար,- հաղորդում է Axios-ը։
Հրապարակման աղբյուրների համաձայն՝ Գոֆմանը կհանդիպի ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Ջոն Ռատկլիֆի հետ։
Նաև սպասվում է, որ կմեկնի Մայամի՝ Սպիտակ տան խոսնակ Սթիվ Ուիթքոֆֆի հետ հանդիպելու համար։
Axios-ի տվյալներով՝ Թրամփը մինչ այժմ մերժել է Նեթանյահուի կոչը՝ վերսկսել ռազմական գործողությունները։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ նրանք նոյեմբերի 5-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանի հետ պատերազմի հարցը։
Axios-ը գրում է, որ փոխարենը ԱՄՆ նախագահը համաձայնել է Սաուդյան Արաբիայի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշմանը՝ շարունակել Իրանի դեմ ծովային շրջափակումը և տնտեսական ճնշումը, միաժամանակ քննարկելով, թե արդյոք հնարավոր է որևէ համաձայնության հասնել։