Axios. Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատի շատերը կասկածամիտ են Իրանին հարձակվելու հարցում

15:45, 03.02.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջանակում բազմաթիվ անձինք թերահավատ են Իրանի դեմ հարձակման հարցում, – այս մասին տեղեկացնում է Axios-ը։

Հրատարակության համաձայն՝ Թրամփի երեք խորհրդականներ հայտնել են, որ իրենց կարծիքով այս պահին ռազմական տարբերակի գործարկումը ճիշտ քայլ չի լինի։ Մեկ այլ խորհրդական նշել է, որ հիմա իրականացված հարվածը կարող է խաթարել նախագահի օրակարգի մեծ մասը թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում։

Իր հերթին, Թրամփն վերջին շաբաթվա ընթացքում գրեթե ամեն օր հայտարարում է, որ «մեծ նավեր» է ուղարկում տարածաշրջան, սակայն միաժամանակ բաց է մնում բանակցությունների համար։

Axios-ի տվյալներով՝ Թրամփը ներկայումս ընտրել է դիվանագիտական ուղին, բայց դա կարող է երկար չտևել։

«Եթե Իրանը ուրբաթ օրը բանակցությունների գա առանց շոշափելի առաջարկների, ապա կարող է շատ արագ հայտնվել շատ վատ իրավիճակում», – ասել է միջնորդ երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյան։

Նմանատիպ