Axios – Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ Վոլոդիմիր Զելենսկիին ասել է, որ ցանկանում է մեկ ամսվա ընթացքում ավարտել պատերազմը

10:23, 26.02.2026

Axios-ը հաղորդում է, որ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ Վոլոդիմիր Զելենսկիին ասել է, որ ցանկանում է պատերազմը հնարավորինս արագ ավարտել։

Հրապարակումը, հղում անելով երեք անանուն աղբյուրների, հայտնել է, որ Թրամփի և Զելենսկիի միջև հեռախոսազրույցը շատ բարեկամական, դրական էր և տևել է 30 րոպե։

«Զելենսկին ասել է, որ հույս ունի, որ պատերազմը կավարտվի այս տարի, ինչին Թրամփը պատասխանել է, որ պատերազմը չափազանց երկար է տևել, և ինքը ցանկանում է պատերազմը ավարտել մեկ ամսից», – նշել է աղբյուրներից մեկը։

Բացի այդ, ուկրաինացի պաշտոնյան Axios-ին ասել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը կրկին հայտնել է Ուկրաինային զգալի անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամությունը՝ որպես Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի մաս։

Նմանատիպ