Ախալքալաքիում այսօր տեղի է ունեցել սպանություն: Հրազենով սպանվել է երիտասարդ տղամարդ:
ՆԳՆ-ում հաստատում են սպանության փաստը, սակայն մանրամասների մասին դեռևս չեն խոսում:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ում, գործ է հարուցվել ՔՕ-ի 108-րդ (կանխամտածված սպանություն) և 236-րդ (հրազենի անօրեն գնում-պահում) հոդվածներով: