Ախալքալաքում, ավագ սերժանտ Զազա Ֆերաձեի անունը կրող սկզբնական ռազմական պատրաստության կենտրոնում ավարտվել է զինծառայողների սկզբնական մարտական պատրաստության կուրսը։ Պայմանագրային ծառայության ռեկրուտները և պարտադիր զինծառայության համար 8 ամսով զորակոչվածները տվել են զինվորական երդում։
Պաշտոնական արարողությանը ներկա են եղել պատրաստության կենտրոնի ղեկավարությունը և ռեկրուտների ընտանիքի անդամները։ Գնդապետ Զաքարիա Կալանդաձեն ելույթ է ունեցել ռեկրուտների առջև և մաղթել հաջողություն։ Լավագույն ռեկրուտներին հանձնվել են հավաստագրեր։
Սկզբնական մարտական պատրաստության կուրսի շրջանակում ռեկրուտները անցել են տակտիկական և հրաձգային պատրաստություն։ Նրանք նաև սովորել են առաջին բուժօգնություն, տոպոգրաֆիա և կապ։
Այսօրից սկսած՝ թե պայմանագրային, թե պարտադիր զինծառայողները կբաշխվեն պաշտպանության ուժերի տարբեր ստորաբաժանումներում։
Տեղեկությունը տարածել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։