Ախալքալաքում, Ծալկայում և Դմանիսիում կկառուցվեն կաթի վերամշակման ձեռնարկություններ
Ախալքալաքում, Ծալկայում և Դմանիսիում կկառուցվեն կաթի վերամշակման ձեռնարկություններ

Վրաստանի միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլու հայտարարությամբ, բարձրալեռ շրջաններում պետական սեփականությունում առկա արոտավայրերի ռացիոնալ կիրառման պետական ծրագրի շրջանակներում 2019 թվականին Ախալքալաքի, Ծալկայի, Դմանիսիի մունիցիպալիտետներում կկառուցվեն կաթի վերամշակման ձեռնարկություններ:

Նրա խոսքով, ձեռնարկության հզորությունը կազմելու է օրական 10 տոննա:

Պետական ծրագրի շրջանակներում կառուցված ձեռնարկությունները ուղղակի վաճառման կարգով, զեղչված գնով կփոխանցվեն գյուղատնտեսական կոոպերատիվներին, որոնք կբավարարեն ծրագրով սահմանված պահանջները: