Ախալքալաքում, Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպման մասնակիցներին դիմադրել են «ազգային շարժման» ներկայացուցիչները (տեսանյութ)

Ախալքալաքի մշակույթի տան մոտ տեղի է ունեցել միջադեպ: Շենքում տեղի էր ունենում Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումը բնակչության հետ:

Ինչպես առաջին ալիքի լրագրողը փոխանցում է տեղից, մշակույթի տան մոտ է գնացել տեղական սակրեբուլոյի «ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչը: Նրա հետ միասին մշակույթի տան մոտ են գնացել պատգամավորի աջակիցները, որոնք բողոքել են Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթի դեմ: Նրանց և Սալոմե Զուրաբիշվիլիի աջակիցների միջև տեղի է ունեցել փոքր ընդհարում: իրավիճակը լիցքաթափել են ոստիկանները: