Ախալքալաքի ոստիկանությունը դիտավորյալ սպանության մեղադրանքով ձերբակալել է երկու անձի
Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթի շրջանի Ախալքալաքի ոստիկանության աշխատակիցները երկու անձի – 1991 թվականին ծնված Ս.Ս.-ին և 1991 թվականին ծնված Ս.Ս.-ին ձերբակալել են երկու կամ ավել անձանց նկատմամբ ծանր հանգամանքներում գործած դիտավորյալ սպանության փորձի մեղադրանքով:
Նախարարության տեղեկությամբ, հանցանքը ենթադրում է 16-ից 20 տարվա կամ անժամկետ ազատազրկում:
«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալներն Ախալքալաքում, անձնական կոնֆլիկտի հողի վրա, սառը զենքով մարմնական բազմակի վնասվածքներ են հասցրել 1990 թվականին ծնված Ա.Ա.-ին, 1996 թվականին ծնված Մ.Ք.ին- 1998 թվականին ծնված Ս.Ա.-ին և 1992 թվականին ծնված Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ա.Ա.-ին:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 19-109-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով»,- նշված է տեղեկության մեջ: