Ախալքալաքի Գոման գյուղում մշակութային ժառանգության հուշարձանի վնասման փաստով հարուցվել է քրեական գործ
Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության միջնորդության հիման վրա, ՆԳՆ-ի Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության դեպարտամենտը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Գոման Գյուղում մշակութային ժառանգության հուշարձանի վնասման փաստով սկսել է հետաքննություն: Տեղեկությունը տարածում է մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունը:
Ըստ նրանց, հետաքննությունը վերաբերում է, գործակալության վերահսկիչ ծառայության տեսուչների խմբի կողմից, հունիսի 4-ին գյուղում գտնվող հայկական եկեղեցու տարածքում հայտնաբերված հողի անօրեն աշխատանքներին:
«Տեղում ստուգման արդյունքում արդեն հաստատվել են եկեղեցու երեք կողմերում ծանր տեխնիկայի աշխատանքի հետքերը, ինչի հետևանքով վնասվել են եկեղեցու բակում գտնվող դամբարանները: Մասնագետները հայտնաբերել են մարդու ոսկորներ, որոնք շաղ են տված տաճարի բանկում:
Ոստիկանությունը փորձում է պարզել, մշակութային ժառանգության հուշարձանի վրա իրականացրած աշխատանքների խմբի անդամների ինքնությունը, որոնք ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,- ասել են մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունում: