«Ախալի Կվիրայի» էքսկլուզիվը - եղբորորդու սպանության համար ձերբակալված տղամարդուց Ռուսթավիի դատարանը հանել է մեղադրանքը և փակել գործը
13 ամյա եղբորորդու սպանության համար ձերբակալված տղամարդուց Ռուսթավիի դատարանը հանել է մեղադրանքը և փակել գործը,-այս մասին հայտնի է դարձել «Ախալի Կվիրա» (նոր շաբաթ) հաղորդմանը: Դատավոր Մադոնա Մաիսուրաձեն բավարարել է դատախազության միջնորդությունը և Վալերի Իրեմաձեին սահմանել է Խոնիի հոգեբուժարանում երկամյա բուժման կուրս:
դատավորը նշված որոշումը ընդունել է նախատեսելով, Սամխարաուլիի անվան փորձաքննության եզրահանգումը: Եզրահանգման մեջ ասված է, որ Վալերի Իրեմաձեն հանցանք գործելու պահին չէր վերահսկում իրեն: Փորձաքննության արդյունքում նրա մոտ հաստատվել է ՝ էպիլեպսիկ ֆսիխոզ, որը ենթակա է բուժմանը:
«Ախալի Կվիրան» պարզել է նաև այն, որ փետրվարի 17-ին եթեր դուրս եկած հաղորդումից հետո, որտեղ ի հայտ է եկել իրավապահների սառնասրտությունը, ՆԳՆ-ի շարքերից ազատվել է երեք ոստիկան:
Ինչ է գրված ոստիկանների ցուցմունքներում և ինչ եզրահանգում է դրել առողջապահության նախարարությունը, բժիշկների հնարավոր սառնասրտության մասին, կիմանաք այսօր երեկոյան ժամը 21:00-ին, առաջին ալիքի եթերով: