Ախալցխայում, Կոստավայի փողոցում կբացվի Վրաստանի համալսարանի տարածաշրջանային գրասենյակը:
Համալսարանի տեղեկությամբ, տեղի բնակիչներին, աշակերտներին, մանկավարժներին և ցանկացած հետաքրքրված անձին հնարավորություն կընձեռվի օգտվել հատուկ իրենց համար նախատեսված այն տիպի անվճար ծառայություններից, ինչպիսիք են՝ իմիտացված քննություններ, հավաստագրված (սերտիֆիկացված) թրեյնինգներ, հանրային դասախոսություններ, օլիմպիադաներ, բաց դռների օրեր, վարպետաց դասեր և իրավաբանական խորհրդատվություններ:
Համալսարանի շրջանային գրասենյակը բացվելու է փետրվարի 9-ին: