Ախալցխայում հետիոտնին վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալված է
Ախալցխայում հետիոտնին վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալված է

ՆԳՆ-ը ձերբակալել է Ախալցխայի Կլդե գյուղի մոտ տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարի մասնակից, 1985 թվականին ծնված Օ.Մ.-ին:

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, հանցանքը ենթադրում է 6-9 տարվա ազատազրկում:

«Սեպտեմբերի 27-ին, Ախալցխայի Կլդե գյուղի հարակից տարածքում գոյություն ունեցող կետրոնական մայրուղու վրա, «Mitsubishi Pajero»-ի վարորդ Օ.Մ.-ն չի ապահովել երթևեկության անվտանգությունը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և և բախվել բետոնե պատին: Առաջին բախումից հետո նա վրաերթի է ենթարկել հատիոտն Գ.Շ.-ին և անասունին: Տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարի հետևանքով ստացած առողջական վնասվածքով Գ.Շ.-ն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Տեղի ունեցած փաստի առնչությամբ անցկացվում են համալիր փորձաքննություններ, որի արդյունքում կպարզվի ավտոճանապարհային դեպքի պատճառը և գտնվում էր, թե ոչ վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ: Հետաքննությունն ընթանում է ՔՕ-ի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է տրանսպորտային երթևեկության անվտանգության կամ շահագործման խախտում»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում: