Ախալցխայում անցկացվելու է Պետական և տեղի իշխանության ինստիտուցիոնալ երկխոսության ֆորումը
Մայիսի 5-6-ին Ախալցխայում, անցկացվելու է «Պետական և տեղի իշխանության ինստիտուցիոնալ երկխոսության» առաջին ամենամյա ֆորումը:
Այսօր, 14:00-ին ֆորումը բացելու են վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Մաիա Ցքիտիշվիլին և խորհրդարանի շրջանային քաղաքականության և ինքնակառավարման կոմիտեի նախագահ Զազա Գաբունիան:
Ֆորումի նախաձեռնողը և հյուրընկալողը Վրաստանի խորհրդարանի շրջանային քաղաքականության և ինքնակառավարման կոմիտեն է: Միջոցառման մասնակիցները քննարկելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ շրջանային անհավասարությունը, ապակենտրոնացման բարեփոխումը, ինստիտուցիոնալ երկխոսությունը և մունիցիպալիտետների միջև կապեր ձևավորումը և հզորացումը:
Ֆորումի մասնակից քաղաքապետները խոսելու են գրանցած առաջընթցի և ներկայացնելու ինքնակառավարման մեջ առկա մարտահրավերների սեփական տեսլականը: