Ախալցխայից Թբիլիսի տեղափոխված բուժքրոջ վիճակը կայունացել է, բայց այն շարունակում է մնալ ծանր
Ախալցխայից Թբիլիսի տեղափոխված բուժքրոջ վիճակը կայունացել է, բայց այն շարունակում է մնալ ծանր

Ախալցխայից Թբիլիսի տեղափոխված 27-ամյա բուժքրոջ վիճակը կայունացել է, բայց շարունակում է մնալ ծանր: Ներկայումս բուժքույրը վերակենդանացման բաժանմունքում է: Այդ մասին հայտարարել է Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լալի Տուրձելաձեն:

Ըստ նրա, առաջիկա 24 ժամվա ընթացքում պետք է իրականացվեն կրկնակի հետազոտություններ:

«Հիվանդին երեկ երեկոյան տեղափոխել են Ախալցխայի կլինիկաներից մեկից: Ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել ուժեղ ալերգիկ ռեակցիա՝ անաֆիլակտիկ ցնցում: Հիվանդը մեզ մոտ տեղափոխվելիս գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, բոլոր հետազոտությունները կատարվել են՝ որոշելու համար ուղեղի աշխատանքը: Ուղեղը դեռ կենդանի է: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա 24 ժամվա ընթացքում: Վիճակը ծանր էր, կայունացումը հաջողվեց ուշ երեկոյան, և հիվանդը տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունք: Գիշերը բավականին ծանր էր: Լևան Ռատիանին ամբողջ գիշեր այստեղ էր՝ այսօր առավոտյան հաջողվեց կայունացնել վիճակը:

Արյան ճնշումը կարգավորվում է երեք դեղամիջոցների օգնությամբ: Առավոտյան վիճակը համեմատաբար կայուն է, չնայած վիճակը ծանր է: Հիվանդը կենդանի է: Կրկնակի հետազոտությունները պետք է կատարվեն 24 ժամվա ընթացքում: Ներարկումից անցնում է 24 ժամ: Տեսնենք, ինչ կլինի», – ասաց Լալի Տուրձելաձեն:

Նախօրեին «Աստրազենեկա» պատվաստանյութը ստանալուց հետո Ախալցխայի կլինիկայում 27-ամյա բուժքրոջ մոտ անաֆիլակտիկ ցնցում է ախտորոշվել: Երեկ բուժքույրը տեղափոխվել է Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկա: