Ախալցխայի 37-րդ ընտրատարածքում քվեարկության գործընթացը իրականացվում է հանգիստ պայմաններում
Ախալցխայի 37-րդ ընտրատարածքում քվեարկության գործընթացը իրականացվում է հանգիստ պայմաններում

Ախալցխայի քաղաքապետարանի 37-րդ ընտրատարածքի բոլոր տեղամասերը բացվել են առավոտյան 08:00-ին: Ախալցխայում ընտրությունները հանգիստ են ընթանում:

Ըստ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Թեա Գավաշելիի, ընտրատեղամասերում դեռ խախտումներ չեն արձանագրվել:

Ախալցխայում ընտրություններն ընթանում են կովիդ-կանոնակարգերի համաձայն: Կովիդ-վարակակիրների և մեկուսացվածների համար բաց են նաև հատուկ տեղամասեր:

Ախալցխայի քաղաքապետարանի N37 ընտրատարածքում 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում է տասը կուսակցություն: Նրանցից շատերն առաջադրված են ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական թեկնածուներ: Քաղաքապետի թեկնածու է գրանցվել ընդամենը վեցը:

Ախալցխայում ընդհանուր առմամբ գրանցված է 33 772 ընտրող: