Ախալցխա-Նինոծմինդա ճանապարհի որոշ հատվածներում տրայլերների երթևեկությունն արգելված է
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք, վատ տեսանելիություն) միջազգային ճանապարհի Ախալցխա-Նինոծմինդա ճանապարհի կմ90-կմ112 հատվածում արգելվում են կցորդիչով, կիսակցորդիչով ավտոտրանսպորտի և 30 նստատեղից ավելի ավտոբուսների տեղաշարժը, իսկ մնացած ավտոտրանսպորտի երթեւեկությունն ազատ է։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Ճանապարհների վարչությունը հորդորում է բնակչությանը երթևեկել ձմռանը համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին»,- ասված է հաղորդագրությունում։