Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ, միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ90-կմ112 հատվածում վերականգնվել է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը: Այս պահի դրությամբ բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: