Ախալցխա-Ախալքալաքի ավտոճանապարհին կողաշրջվել է բեռնատար մեքենա: Դեպքի վայրում ոչ ոք չի տուժել:
Ավտոմեքենայում նստած էին վարորդը և մեկ ուղևոր:
Ինչպես հայտարարում են Վրաստանի ներքին գործերի նախարարությունում, վարորդը չի կարողացել ապահովել երթևեկության անվտանգությունը և տուգանվել է վարչական կանոնով:
Գերատեսչության մեկնաբանմամբ, ավտոճանապարհային պատահարի ժամանակ երթևեկությունը արգելափակվել է, սակայն այս պահի դրությամբ երթևեկությունն ազատ է: