Ախալցխա-Ադիգենի-Ասպինձա-Բորջոմիի մեծամասնական ընտրատեղամասերում ընթանում է ձայների հաշվարկը
Ախալցխա-Ադիգենի-Ասպինձա-Բորջոմիի մեծամասնական ընտրատեղամասերում ընթանում է ձայների հաշվարկը:
Ինչպես նշել է Ախալցխայի 37-րդ ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Թեա Գավաշելին, ընտրատեղամասում տեղակայված 106 ընտրատեղամասերը փակվել են ժամը 20:00-ին: Ընտրատարածքում եղել են հիմնականում տեխնիկական խախտումներ:
«Բոլոր ընտրատեղամասերը փակվել են ժամանակին համապատասխան: Հանգիստ միջավայրում է անցկացվել քվեարկության գործընթացը, համապատասխանաբար, սպասում ենք հանգստություն: Ստացել ենք երկու բողոք, որը վերաբերում էր ընտրատեղամասի տարածքից դուրս քարոզչական նյութեր փակցնելուն»,- հայտարարել է Թեա Գավաշելին: