Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհի 90-112 կմ հատվածում վերականգնվել է մարդատար ավտոտրանսպորտի երթևեկությունը 
Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհի 90-112 կմ հատվածում վերականգնվել է մարդատար ավտոտրանսպորտի երթևեկությունը 

Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակություն ունեցող Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի 90-112 կմ հատվածում վերականգնվել է մարդատար մեքենաների տեղաշարժը,- ասված է Տարածաշրջանային զարգացման նախարարության, ավտոճանապարհների վարչության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ըստ գերատեսչության, ձյան և մերկասառույցի պատճառով արգելված է կցովի, կիսակցովի տրանսպորտային միջոցների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը։

Մայրուղու մնացած հատվածում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։