Ախալցիխե-Նինոծմինդա և Ախալքալաք-Կարծախ ճանապարհահատվածներում արգելված է ավտոմեքենաների առանձին տեսակների երթևեկությունը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, ծանր օդերևութաբանական պայմանների (ձյուն, բուք, վատ տեսանելիություն) պատճառով Ախալցիխե-Նինոծմինդա միջազգային նշանակության ավտոճանապարհի 90-112 կմ. հատվածում, ինչպես նաև միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի 1-36 կմ. հատվածում արգելված է կցովի և կիսակցովի, ինչպես նաև 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը։ Այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։