Ավտովթարի հետևանքով տուժածներին տեսակցելու Թելավիի կլինիկա է գնացել ՆԳ նախարարը
Գոմբորիի ավտովթարի ժամանակ տուժածներին տեսակցելու Թելավիի հիվանդանոց է գնացել ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան,- այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը:
Գիորգի Գախարիան անձամբ է ծանոթացել տուժածների առողջական վիճակին:
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, Գոմբորիի ավտովթարի ժամանակ զոհվել է չորս և տուժել 16 մարդ:
Հետաքննության նախնական տեղեկությամբ, Գոմբորիի լեռնանցքում երթուղային տաքսին կորցրել է ղեկի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: