Ավտոտրանսպորտով ցորենի ներկրման արգելքը հետաձգվել է մինչև հոկտեմբերի մեկը
Ավտոտրանսպորտով ցորենի ներկրման արգելքը հետաձգվել է մինչև հոկտեմբերի մեկը: Այս մասին Առաջին ալիքին տեղեկացրել են ֆինանսների նախարարությունից:
Գերատեսչության տեղեկությամբ, նախարարությունը որոշումը կայացրել է հաշվի առնելով ավտոտրանսպորտով ցորեն տեղափոխող ձեռնարկատերերի և վարորդների խնդրանքը:
«Վրաստանի ֆինանսների նախարարությունը հաշվի է առել ավտոտրանսպորտով ցորեն տեղափոխող ձեռնարկատերերի և վարորդների խնդրանքը և ֆինանսների նախարարի հրամանի գործարկումը հետաձգել մինչև 2018 թվականի հոկտեմբերի մեկը, որի համաձայն ավտոտրանսպորտով ցորենի և ցորենի ալյուրի ներկրումը և դուրս բերումը երկրի մաքսային տարածքն անցնելով առանձին դեպքում թույլատրելի կլինի միայն ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության համաձայնությամբ: Այլ դեպքում, նշված ապրանքի ներմուծում-արտահանումը հնարավոր է միայն երկաթուղու և ծովային տրանսպորտով, համապատասխան մաքսային անցակետն անցնելով»,- ասվում է ֆինանսների նախարարության կողմից տարածած հայտարարությունում:
Արգելքն ուժի մեջ պետք է մտներ սեպտեմբերո 15-ից: