Ավտոճանապարհների դեպարտամենտը տեղեկատվություն է տարածում Վրաստանի ողջ տարածքում ճանապարհային սահմանափակումների վերաբերյալ
Ավտոճանապարհների դեպարտամենտը տեղեկատվություն է տարածում Վրաստանի ողջ տարածքում ճանապարհային սահմանափակումների վերաբերյալ

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ մի քանի օր է, ինչ Վրաստանում տեղացել է առատ ձյուն և ծանր օդերևութաբանական պայմաններ են, ինչի պատճառով երկրի ողջ տարածքում ճանապարհային երթևեկության համար սահմանվել են որոշակի սահմանափակումներ։

Մայրուղիներում երթևեկությունը հնարավորինս պահպանելու և տեղաշարժի ժամանակ ընդհատումներից խուսափելու համար Վրաստանի ողջ տարածքում ավտոճանապարհների դեպարտամենտում շարունակաբար իրականացվում են մաքրման և ավազ-աղ խառնուրդի սփռում։

Բոլոր անհրաժեշտ վայրերում մոբիլիզացված են ձյուն մաքրող տեխնիկա։ Ընդհանուր առմամբ մաքրման աշխատանքների վրա աշխատում է ավելի քան 500 միավոր տեխնիկա։