Ավտոճանապարհային վարչությունը պայմանագիր է կնքելու Չումաթելեթի-Խևի ճանապարհատվածի շինարարության մրցույթի հաղթող ընկերության հետ
Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարությունում այսօր, 11:00-ին, Ռիկոթիի լեռնանցքի ճանապարհի Չումաթելեթի-Խևի (F1) հատվածի շինարարության համար հայտարարված միջազգային մրցույթում հաղթող ընկերության („China State Construction Engineering Corporation Limited”) և ավտոճանապարհային վարչության միջև կնքվելու է պայմանագիր:
Ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, միջոցառմանը մասնակցում են. Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարի առաջին տեղակալ, ավտոճանապարհային վարչության նախագահ Իրակլի Քարսելաձեն, նախագահի տեղակալ Ալեքսանդրե Թևդորաձեն և մրցույթի հաղթող ընկերության ներկայացուցիչները: