Ավտոճանապարհային վարչություն. Ճանապարհների մաքրման աշխատանքները շարունակական են բոլոր ուղղություններով
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ վրացական ճանապարհների բոլոր ուղղություններով մաքրման աշխատանքներ են իրականացվում։
Գերատեսչության տվյալներով՝ այս պահին ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային նշանակության ճանապարհի երթեւեկությունն ազատ է։
Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է հետևյալ ճանապարհներին. Ձնահոսքի վտանգի պատճառով Քութաիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի կմ43-կմ45 հատվածում (Նաքերալայի լեռնանցք) արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (ձյուն, բուք, սահմանափակ տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 ավտոճանապարհին (Փարավանի լեռնանցք) արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Միաժամանակ արգելվում է կցորդների, կիսակցորդների և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի կմ70-կմ186 (Խաիշի-Ուշգուլի) հատվածում։ Իսկ կմ90-կմ186 (Դիզի-Ուշգուլի) հատվածում թեթեւ ավտոտրանսպորտի երթեւեկությունը թույլատրվում է հակասողանքային շղթաներով։ Արտաճանապարհային տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Ավտոճանապարհի կմ1-կմ70 (Զուգդիդի-Խաիշի) հատվածում երթևեկությունն ազատ է։